Երաժշտության միջազգային տոն կանցկացվի հունիսի 21-ին Երևանում
Երևանում հունիսի 21-ին երկրորդ անգամ կանցկացվի Երաժշտության միջազգային տոնը («Fete de la musique»), չորեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց Մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի վարիչ Գայանե Դուրգարյանը։
«Երևանի բնակիչներին հիանալի հնարավորություն է ընձեռվում լսել տարբեր ժանրի երաժշտություն՝ դասականից մինչև ռոք։ Տոնական միջոցառումները կսկսվեն տեղի ժամանակով ժամը վեցին և կավարտվեն կեսգիշերն անց»,- ասաց Դուրգարյանը։
Ընդ որում նա նշեց, որ միջոցառումն արդեն ավանդական բնույթ է կրում՝ ավելացնելով, որ անցյալ տարի «երաժշտութայն տոնը» մեծ արձագանք է գտել։
Դուրգարյանի խոսքերով, միջոցառման շրջանակներում բաց երկնքի տակ կանցկացվի անվճար համերգների շարք։ Այսպես, տոնական միջոցառումը կբացվի ջազ-համերգով «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցի սրճարանում։
Ծրագրված են դասական և ժողովրդական երաժշտութան համերգներ, բացի այդ, երևանցիներին հնարավորություն կտրվի ունկնդրել ֆրանսիական երաժշտություն։
Բացի այդ, նախատեսված է տեղի հայտնի ռոք-խմբերի ելույթները, մասնավորապես, «Դոգմա», «Էմփիռեյ», «Բամբիռ» և «Ռեինկարնացիա» խմբերը ելույթ կունենան Շառլ Ազնավուրի հրապարակում և «Square One» և «Art bridge» սրճարաններում։
Ծրագրված միջոցառումներից բացի Դուրգարյանը չի բացառում ոչ ծրագրային համերգների անցկացման հնարավորությունը։ «Յուրաքանչյուր ցանկացող կարող է մասնակցել երաժշտության տոնին»,- ասաց նա։
Երաժշտության տոնի շարունակությունը կդառնա մայրաքաղաքի Հյուսիասային պողոտայի «Les Champs-Elysées» ակումբում անցկացվելիք դիսկոտեկը։
Դուրգարյանն ավելացրեց, որ Երևանին զուգահեռ տոնական միջոցառումներին մասնակցում են աշխարհի 340 քաղաքներ, այդ թվում՝ Փարիզը, Լոնդոնը, Հռոմը և Սան-Ֆրանցիսկոն։
Երաժշտության միջազգային տոնն անցկացվում է Երևանում՝ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան նախաձեռնությամբ՝ ՀՀ մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ։-0-