Հայաստանում հիվանդանոց է տեղափոխվել երեքամյա մի երեխա՝ թունաքիմիկատից թունավորման ախտանիշներով
30.05.2008,
12:56
Հայաստանում հիվանդանոց է տեղափոխվել երեքամյա մի երեխա՝ թունաքիմիկատից թունավորման ախտանիշներով
ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայկական գյուղերից մեկում երեքամյա մր երեխա տեղափոխվել է հիվանդանոց՝ «կարատե» տեսակի թունաքիմիկատից թունավորվելու հետևանքով։
Ինչպես ուրբաթ «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ փրկարար ծառայությունից, Բյուրական գյուղի երեքամյա բնակիչ Արման Խաչատրյանը նախօրեին երեկոյան տեղափոխվել է Աշտարակի հիվանդանոց։
Երեխան ստացել է առաջին բուժօգնություն և տեղափոխվել Երևանի թիվ 2 կլինիկական հիվանդանոց: Այժմ, ըստ բժիշկների, տուժածի վիճակը բավարար է:-0-