Հայաստանի ընդդիմությունը երթ է սկսել դեպի Հայոց եղեռնի զոհերի հուշարձան

24.04.2008, 15:51
Հայաստանի ընդդիմությունը երթ է սկսել դեպի Հայոց եղեռնի զոհերի հուշարձան

Հայաստանի ընդդիմությունը Սարյանի արձանի մոտից  շարժվում է դեպի Հայոց եղեռնի զոհերի հուշարձան։ Երթը գլխավորում է «Հանրապետություն» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը։

Ինչպես հաղորդում է «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակիցը, ընդդիմությանը թույլ չեն տվել հավաքվել Ազատության հրապարակում, որն առավոտվանից շրջապատված է իրավապաշտապան մարմինների կողմից։

Արդյունքում Հյուսիսային պողոտայում հավաքված մարդիկ շարժվեցին Սարյանի արձանի ուղղությամբ։

Ցույցի մասնակիցների թվում են «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Արտակ Զեյնալյանը, Ազգային անվտանգության ծառայության նախկին ղեկավար Դավիթ Շահնազարյանը, առաջին նախագահի նախկին մամուլի քարտուղար Լևոն Զուրաբյանը։

Ինչպես ասաց «Ժողովրդավարական ուղի» կուսակցության նախագահ Վարդան Գրիգորյանը, չնայած Ազատության հրապարակում հավաքվելու արգելքին, ցույցը միևնույն է՝ կկազմակերպվի։
  
«Ազատությունը կալանավորել չի լինի, այն թռչնի է նման, ամեն դեպքում փակ հրապարակները չեն խանգարի երթին»,- ասաց նա։

Հայաստանում ապրիլի 24-ին հարգում են Օսմանյան Թուրքիայում հայերի ցեղասպանության զոհերի հիշատակը։

1915-1923 թթ. Հայոց ցեղասպանությունը XX դարի առաջին ցեղասպանությունն է, որը կազմակերպել և ծրագրված իրականացրել է երիտթուրքական կառավարությունը։ 1915-1923 թթ.-ին Թուրքիայում Հայոց ցեղասպանության փաստի ճանաչումը սկզբունքային նշանակություն ունի հայ ժողովրդի համար, քանի որ Ցեղասպանությունն իրականացվել է՝ Հայկական հարցը փակելու նպատակով։

Հայոց ցեղասպանության զոհերը ոչ միայն մարդիկ էին, այլև հոգևոր արժեքները։ 1915-1916թթ.-ին և հաջորդ տարիներին ոչնչացվել են հայկական վանքերում պահվող հազարավոր հայկական ձեռագրեր, ավերվել են հարյուրավոր պատմական և ճարտարապետական հուշարձաններ, պղծվել են ժողովրդի սրբությունները։  Թուրքիայի տարածքում պատմամշակութային հուշարձանների ավերումը, հայ ժողովրդի մշակութային բազմաթիվ արժեքների յուրացումը շարունակվում է առ այսօր։--0—