Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարգալույծ է հռչակել Հայկական եկեղեցու երկու քահանաների

16.04.2008, 19:44
Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարգալույծ է հռչակել Հայկական եկեղեցու երկու քահանաների

ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի./Նովոստի-Արմենիա/. Ամենայն Հայոց Գարեգին Բ  կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ կարգալույծ են հռչակվել Իրաքի թեմի  հոգևոր սպասավոր Վազգեն քահանա Ազիզյանը և  Արցախի թեմից`  Ստեփաննոս քահանա Հակոբյանը, չորեքշաբթի հաղորդեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից։

Նման վճիռ կայացնելու համար հիմք են ծառայել Իրաքի Հայոց թեմի առաջնորդ Ավագ արքեպիսկոպոս Ասատուրյանի միջնորդագիրը և Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի դիմումը։ Կարգալույծ հռչակված քահանաներն այսուհետ կդասվեն աշխարհականների շարքը և կկոչվեն ավազանի անուններով՝ Ճորճիկ Ազիզյան և Էմիլ Հակոբյան։--0—