«Եվրասիա-համագործակցություն» հիմնադրամը Հայաստանում իրականացնում է կորպորատիվ սոցներդրումների ծրագիր

«Եվրասիա-համագործակցություն» հիմնադրամը Հայաստանում իրականացնում է «Կորպորատիվ սոցիալական ներդրումներ» ծրագիրը, որն ուղղված է բարեգործական նպատակներով բիզնես-ներդրումների խթանմանը։
Ինչպես երկուշաբթի ծրագրի շնորհանդեսի ժամանակ լրագրողներին տեղեկացրել է «Եվրասիա-համագործակցություն» հիմնադրամի հայկական ներկայացուցչության տնօրեն Գևորգ Տեր-Գաբրիելյանը, սոցիալական պատասխանատվությունը Հայաստանում բավարար զարգացած չէ և վատ է ընկալվում ձեռնարկատերերի կողմից, և երկրում անհրաժեշտ է զարգացնել սոցիալական ներդումների գաղափարը։
«Կորպորատիվ սոցիալական ներդրումները Հիմնադրամի հիմնական ուղղություններից են, և մենք փորձում ենք գործարարներին հուշել, որ նրանք առավել պատասխանատու պետք է մոտենան այն բիզնես-գործունեությանը, որն իրագործում են Հայաստանում», - ասել է նա։
Նրա խոսքերով, բարեգործությունը Հայաստանում ունի հին ավանդույթներ, սակայն այդ ավանդույթներն ավելի շատ ընտանեկան բնույթ ունեն, այդ պատճառով բարեգործությանը պետք է հաղորդել ընդհանուր բնույթ, որպեսզի գործարարները պատասխանատվություն կրեն իրենց շրջապատի և հասարակության նկատմաբ։
Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգթոնն իր հերթին ասել է, որ գործարար հանրությունը Հայաստանում կարևոր դեր ունի երկրի զարգացման գործում՝ ոչ միայն որպես տնտեսության շարժիչ ուժ, այլև որպես հասարակությունում հումանիտար դերի իրականացնող։ Նրա խոսքերով, սոցիալական ներդրումների ճիշտ իրագործման դեպքում արդյունքը կարող է զգալի լինել։
Նա տեղեկացրել է, որ յուրաքանչյուր տարի ԱՄՆ-ն հիմնադրամին է տրամադրում 1,5-2 մլն դոլար՝ ծրագրերի իրականացման նպատակով։
«Եվրասիա» հիմնադրամը 2008 թ. հունվարի 1-ից վերանվանվել է «Եվրասիա-համագործակցություն» հիմնադրամ։
Եվրասիա հիմնադրամը ստեղծվել էր ԽՍՀՄ-ի փլուզումից անմիջապես հետո՝ հետխորհրդային երկրներին օգնելու նպատակով, և մասնավոր կառավարմամբ կազմակերպություն էր, որը հիմնական ֆինանսավորումը ստանում է Միջազգային զարգացման Ամերիկյան գործակալությունից (USAID), ինչպես նաև լրացուցիչ օգնություն՝ այլ հիմնադրամներից, կորպորացիաներից, անհանտերից և այլ պետությունների կառավարություններից։ Հիմնադրամի հայկական ներկայացուցչությունը բացվել է 1995 թ.-ին։-0-