Հայաստանում հարգանքի տուրք են մատուցել մեկ տարի առաջ կյանքից հեռացած երկրի վարչապետի հիշատակին

25.03.2008, 14:56
Հայաստանում հարգանքի տուրք են մատուցել  մեկ տարի առաջ կյանքից հեռացած երկրի վարչապետի հիշատակին
Հայաստանում հարգանքի տուրք են մատուցել  մեկ տարի առաջ կյանքից հեռացած երկրի վարչապետի հիշատակին

Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը երեքշաբթի  հարգանքի տուրք է մատուցել մեկ տարի առաջ կյանքից հեռացած երկրի վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հիշատակին։

Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը, գործող վարչապետ և նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանը, Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը ծաղիկներ դրեցին Պանթեոնում Անդրանիկ Մարգարյանի շիրմին։

Հայաստանի Հանրապետական կուսակցության առաջնորդ և 2000-2007թթ.  հանրապետության կառավարության ղեկավար Անդրանիկ Մարգարյանը հանկարծամահ է եղել 2007 թ. մարտի 25-ին՝ սրտի հանկարծակի կանգից՝ 56 տարեկան հասակում։

Հիշատակի կարգ կատարեց Հայ առաքելական եկեղեցու Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանը։ Արարողության  ավարտից  հետո Կճոյանն ասաց, որ մեր հիշողության մեջ Մարգարյանը մնացել է ոչ միայն իր մարդկային որակներով, այլև հանուն ժողովրդի բարօրության, կառավարության և պետության իր գործունեությամբ։

«Նրա ավանդը հոգևոր կտակ է դարձել Հայաստանի համար՝ ապրել այնպես, որպեսզի իրականանա Աստծո շնորհը, և ազնվորեն ժողովրդին տանել դեպի խաղաղ հանգրվան... Մենք աղոթք ենք բարձրացնում Մարգարյանի հիշատակին, որպեսզի մեր հոգում նույնպես խաղաղություն ու համաձայնություն տիրի, իսկ Աստված օգնի մեզ՝ վերագնահատել մեզ թողած ավանդն ու դառնալ դրա կրողը»,-ասաց փոխանորդը։-0-