ՀՀ ԿԸ-ն երկու բողոք և մեկ զեկուցագիր է ստացել նախագահական ընտրությունների վերաբերյալ

19.02.2008, 17:09
ՀՀ ԿԸ-ն երկու բողոք և մեկ զեկուցագիր է ստացել նախագահական ընտրությունների վերաբերյալ
ՀՀ ԿԸ-ն երկու բողոք և մեկ զեկուցագիր է ստացել նախագահական ընտրությունների վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ ԿԸՀ-ն երկու բողոք և մեկ զեկուցագիր է ստացել նախագահական ընտրությունների վերաբերյալ, երեքշաբթի լրագրողներին հայտարարեց ՀՀ ԿԸՀ քարտուղար Աբրամ Բախչագուլյանը։

Նրա խոսքով, ԿԸՀ-ն բողոք է ստացել այն մասին, որ առավոտյան ժամը 10։00 10/35 ընտրական տեղամասում արդեն ամփոփվել են քվեարկության արդյունքները։

«Այդ ընտրատարածքը կալանավորված և ձերբակալված անձանց քվեարկության տեղն է, որոնց ընդհանուր թիվը կազմում է 25 մարդ։ Առավոտյան ժամը 10։00-ին նրանք բոլորն էլ արդեն քվեարկել էին, և ընտրական հանձնաժողովն ամփոփել էր քվեարկության արդյունքները, սակայն դեռ չի հրապարակել»,- պարզաբանեց Բախչագուլյանը։

Նրա խոսքով, ԿԸՀ-ի ստացած բողոքում նշվում է այն փաստը, որ ընտրական հանձնաժողովի նախագահը մերժում է հրապարակել քվեարկության արդյունքները։

«Ընտրական հանձնաժողովը ճիշտ է վարվում, քանի որ օրենսդրության համաձայն, քվեարկության արդյունքները կարող են հրապարակվել ժամը 20։00-ից ոչ շուտ՝ հանրապետության ողջ ատրածքում ընտրությունների ավարտից հետո»,- ասաց Բախչագուլյանը։

Երկրորդ բողոքը, ըստ նրա, անդրադառնում է 20/13 ընտրական տեղամասին, որտեղ նշվում է, որ ընտրական հանձնաժողովի առաջին նիստի արձանագրությունը չի համապատասխանում պատճենի հետ։

«Սակայն, ԿԸՀ-ն պարզաաբնեց, որ փաստաթղթերում չկան անհամապատասխանություներ ընտրական հանձնաժողովի նախագահի, տեղակալների և քարտուղարի ընտրության վերաբերյալ»,- ասաց Բախչագուլյանը։

Նա նաև հաղորդեց, որ ԿԸՀ-ն  զեկուցագիր է ստացել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամից այն մասին, որ ընտրական տեղամասեր կատարած այցերի ընթացքում պարզվել է, որ ժամը 08։00-ի դրությամբ 4/22 և 4/46 ընտրական տեղամասերում տեղի է ունեցել միայն մեկ վիճակահանություն՝ ընտրական հանձնաժողովի անդամների գործողությունները բաժանելու կապակցությամբ։

«ԿԸՀ-ն ուղղել է այդ թերությունը և այս պահին այդ ընտրական տեղամասերում վիճակահանություն է անցկացվել ընտրական հանձնաժողովի անդամների պարտականությունների բոլոր փոփոխությունների կապակցությամբ»,- ասաց Բախչագուլյանը։

Նա ընտրական հանձնաժողովների բոլոր անդամներին կոչ արեց զբաղվել իրենց ուղղակի պարտականություններով և լուծել այս կամ այն հարցի կապակցությամբ առաջացած խնդիրները։

Հայաստանում երեքշաբթի՝ փետրվարի 19-ին տեղական ժամանակով առավոտյան ժամը 8-ին մեկնարկեցին համահանրապետական նախագահական ընտրությունները։ Նախագահի թեկնածուի պաշտոնի համար առաջադրվել է ինը թեկնածու։

Ոստիկանության պաշտոնական տվյալների համաձայն, համահանրապետական ընտրություններին մասնակցելու իրավունք ունի 2 328 320 ընտրող։

Հայաստանի ԿԸՀ-ի տվյալներով, Երևանի ժամանակով ժամը 14.00-ին երկրի նախագահի ընտրություններին մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող ընտրողների 36,48 %-ը։ 

 Ընտրություններին հետևում է 39 տեղական և 6 միջազգային կազմակերպությունների շուրջ 14 հազ. դիտորդ։-0-