Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպել է ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ պատվիրակի հետ

18.02.2008, 18:12
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպել է  ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ պատվիրակի հետ

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին II-ը հանդիպել է ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ պատվիրակ, ֆինն դիվանագետ Հեյկի Թալվիթիեի հետ։

«Հանդիպման ընթացքում Հայոց Ամենայն Կաթողիկոսը գոհունակություն հայտնեց Հայաստանի և Ֆինլանդիայի միջև սերտացող հարաբերությունների և հայ եկեղեցու ու Ֆինլանդիայի ուղղափառ և Լյութերական եկեղեցիների միջև առկա ջերմ հարաբերությունների առիթով»,-«Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից։

 Հանդիպմանը քննարկվել են նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հիմնախնդրին և Հայաստանում կայանալիք նախագահական ընտրություններին վերաբերող հարցեր:-0-