«Հայռուսգազարդ» ՓԲԸ-ն գազի ազդանշանիչներ կտեղադրի Հայաստանի բարձրահարկ շենքերում

Ինչպես չորեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ընկերության մամուլի ծառայությունից, գազօգտագործման համակարգի անվտանգության մակարդակը բարձրացնելու և տեխնածին վթարները նվազագույնի հասցնելու նպատակով «Հայռուսգազարդը» նախապատրաստական աշխատանքներ է տանում գազազգայուն սարքերի հիման վրա անվտանգության համակարգ ստեղծոլու ուղղությամբ։
Այս կապակցությամբ ընկերությունը հանդես է եկել հանրապետության բոլոր գոզօգտագործողների համար գազօգտագործման ներտնային համակարգում վարդակային ազդանշանիչի կիրառման վերաբերյալ տեխնիկական օրինակարգի կիրառման առաջարկով։
«Այս նախագծի իրականացման համար «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ն դիմել է Հայաստանի քաղաքաշինության նախարարություն նորմատիվային և տեխնիկական փաստաթղթերում համապատասխան փոփոխություններ կատարելու առաջարկությամբ, ինչպես նաև Հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողով՝ նախագիծն ընկերության անհատական ծրագրի մեջ ներգրավելու առաջարկությամբ»,-հայտնեցին մամուլի ծառայությունից։
Ազդանշանիչները նախատեսված են ձայնային և լուսային ազդանշանով անընդհատ վերահսկման համար, այն դեպքերում, երբ տարածքում բնական գազի մակարդակը հասնում է պայթյունավտանգ աստիճանի և ազդանշան է տալիս անչատիչ փականին, դադարեցնելով գազի մատակարարումը։
«Անվտանգության համակարգերի ստեղծման համաշխարհային փորձի կիրառման և ազդանշանիչների ու տարբեր ֆիրմաների կողմից արտադրվող հաշվիչ փականների հետ ծանոթության հիմքի վրա, «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ն մշակել է ազդանշանիչների և հաշվիչ փականների տեղադրման հնարավոր տարբերակներ, ինչպես նաև ծրագրել անվտանգության համակարգերի ներմուծման փուլերը բազմահարկ շենքեր, անհատական տներ և բարձրահարկ շենքերի մուտքեր»,-հայտնել են ընկերությունից։
Ընկերությունը մշակել է «Բարձրահարկ բնակելի շենքերում անվտանգության համակարգեր ներդնելու նպատակով վարկային միջոցներ հավաքագրելու ներդրումային առաջարկներ», որը ներկայացված է քննարկման և հաստատման։
Ավարտվում է հեղուկ գազի ավտոմատ ազդանշանիչների և հաշվիչ փականների մրցույթային առքուվաճառքի փաստաթղթերի պատրաստումը։
Հայաստանի փրկարար ծառայության հաղորդագրության համաձայն, միայն երեկ Երևանում գազի արտահոսքից մահացել է երեք հոգի։
«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն Հայաստանի ներքին շուկայում ռուսական բնական գազի մատակարարման և տեղաբաշխման մենաշնորհային իրավունք ունի։
Ընկերությունը ստեղծվել է 1997 թ.-ին, այժմ նրա կապիտալը կազմում է 580 միլիոն դոլար, բաժնետերերն են՝ «Գազպրոմ» ԲԲԸ-ն (57,59% բաժնետոմս), ՀՀ էներգետիկայի նախարարությունը (34,7%) և «Իտերա» նավթագազային ընկերությունը (7,71%)։--0—