Սերժ Սարգսյանը կարևոր է համարում հայ և ադրբեջանցի մտավորականների կապերը
ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը կարևոր է համարում հայ և ադրբեջանցի մտավորականների կապերը։
Այս մասին Սարգսյանը հայտարարել է ԱՊՀ և Բալթյան երկրների լրագրողների հետ հանդիպման ընթացքում՝ մեկնաբանելով հայ և ադրբեջանցի մտավորականների հունիսին կատարած այցը՝ Ղարաբաղ։ Պատվիրակությունները գլխավորում էին Ռուսաստանում ՀՀ դեսպան Արմեն Սմբատյանը և Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլ-Բյուլ Օղլին։
«Չգիտեմ, թե ով էր այցի նախաձեռնողը, սակայն գիտեմ, որ ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի դեսպաններն ուրախ էին դրա համար և կարծում էին, որ մեծ գործ են անում։ Կարծում եմ, որ այս կապերն իսկապես կարևոր են, երկուսն էլ արվեստի ներկայացուցիչներ են և իրենց մտավորականներ են համարում, նրանք իրենց վրա այդ քայլ անելու քաջություն են վերցրել»,- ասել է Սարգսյանը։
Թեև, վարչապետի կարծիքով, «քաջություն» բառը կարելի է կիրառել միայն Ադրբեջանի դեսպանի պարագայում, քանի որ հայկական կողմն այդ առումով որևէ խնդիր չունի։
«Մենք մշտապես ողջունում ենք նմանատիպ կապերը, և հարցերը բանակցությունների սեղանի շուրջ քննարկելու կողմնակիցներ ենք, այլ ոչ թե հրապարակային հայտարարությունների։ Մեր բոլոր միջոցառումներին՝ թե տարածաշրջանային և թե միջազգային, մենք մշտապես հրավիրում ենք Ադրբեջանի ներկայացուցիչներին, և համաձայնության դեպքում, ընդունում ենք նրանց»,- ասել է վարչապետն, ավելացնելով, որ Ադրբեջանն ամեն ինչ անում է ճիշտ հակառակը։
Հայ և ադրբեջանցի մտավորականների պատվիրակությունները, Ռուսաստանում ՀՀ դեսպան Արմեն Սմբատյանի և Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլ-Բյուլ Օղլիի գլխավորությամբ, 2007թ. հունիսի 28-ին մեկրօյա այցով եղավ Հայաստանում, Ադրբեջանում և ԼՂՀ-ում։ Այցի ընթացքում պատվիրակները հանդիպեցին երեք երկրների նախագահների հետ։ --0—