Հայաստանում նոյեմբերի 22-28 գրանցվել է Ռիխտերի սանղակով 2 բալանոց թույլ երկրաշարժ

ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանում նոյեմբերի 22-28 գրանցվել է Ռիխտերի սանղակով 2 բալանոց թույլ երկրաշարժ։
Ինչպես հինգշաբթի տեղեկացրին «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հանրապետության Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունից (ՍՊԱԾ), ստորեկրյա ցնցումներ են գրանցվել Արարատի մարզի Արտաշատ քաղաքից 5 կմ. հյուսիս-արևմուտքում։
Այդ դեպքից բացի նույն ժամանակահատվածում Հայաստանի տարածքում չի նկատվել սեյսմիկ ռեժիմի ակտիվացում։
Հայաստանի սեյսմիկ կայանները տվյալ ժամանակահատվածում տարածաշրջանում, մասնավորապես Թուրքիայում, գրանցել են 3-5 բալանոց երկու ստորեկրյա ցնցում։
4-5 բալ ուժգնությամբ առաջին ստորեկրյա ցնցումը գրանցվել է նոյեմբերի 26-ին Կաղիզան քաղաքից 5 կմ. հյուսիս-արևմուտքում, երկրորդը՝ 3-4 բալ ուժգնությամբ նկատվել է նոյեմբերի 27-ին Իգդիր քաղաքից 8 կմ. հարավ-արևելքում։ —0--