Երևանում հրդեհի հետևանքով այրվել է 250 կգ մազութ
06.11.2007,
12:17
Երևանում հրդեհի հետևանքով այրվել է 250 կգ մազութ
Երևանում գտնվող «Ասֆալտագործ» ՍՊԸ-ի տարածքում հրդեհի հետևանքով այրվել է շուրջ 250 կգ մազութ։
Ինչպես երեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ փրկարար ծառայությունից, հրդեհը բռնկվել է 07։36-ի սահմաններում։
Դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ, որոնց ջանքերի շնորհիվ հրդեհը մարվել է ժամը 08.07-ին:
Տուժածների մասին տեղեկություն չկա, հասցված վնասի չափը ճշտվում է։--0—