«Գազպրոմբանկը» մտադիր է մինչև տարեվերջ ձեռք բերել «Առէկսիմբանկը». ՀՀ ԿԲ նախագահ

30.10.2007, 17:28
«Գազպրոմբանկը» մտադիր է մինչև տարեվերջ ձեռք բերել  «Առէկսիմբանկը». ՀՀ ԿԲ նախագահ
«Գազպրոմբանկը» մտադիր է մինչև տարեվերջ ձեռք բերել  «Առէկսիմբանկը». ՀՀ ԿԲ նախագահ

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Ռուսական «Գազպրոմբանկը» մտադիր է մինչև տարեվերջ ձեռք բերել  «Առէկսիմբանկը», երեքշաբթի «Նովոստի-Արմենիային» տեղեկացրեց ՀՀ ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանը։

«Մենք հուսով ենք, որ այս գործարքը տեղի կունենա մինչև տարեվերջ»,- ասաց Սարգսյանը։

Նրա տվյալներով, «Գազպրոմբանկը» հայտ է ուղարկել Ռուսաստանի Բանկ, որպեսզի այս գործարքն իրականացնելու թույլտվություն ստանա։ Տ. Սարգսյանի խոսքերով,  ՀՀ Կենտրոնական բանկի կողմից նույնպես դրական բանակցություններ են վարվում ռուսական բանկի հետ։

«Առէկսիմբանկ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 1998թ. օգոստոսին։ Բանկը սպառողական վարկերի տրամադրման և ֆիզիկական անձանց՝ առանց հաշիվ բացելու փոխանցումների գծով առաջատարն է, 10 մասնաճյուղեր ունի Երևանում և Հայաստանի մարզերում։

Բանկը VISA International և MasterCard International միջազգային վճարման համակարգերի հիմնական անդամն է։ --0—