Ռոբերտ Քոչարյանը չպետք է լքի քաղաքականությունը 2008թ. ընտրություններից հետո. ՀՀԿ պատգամավոր

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանի հանրապետական կուսակցությունը կարծում է, որ գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանը չպետք է լքի մեծ քաղաքականությունը՝ 2008թ. նախագահական ընտրություններից հետո։ Այս մասին երեքշաբթի լրագրողներին հայտնեց ՀՀԿ-ից ԱԺ պատգամավոր Գալուստ Սահակյանը։
Նա նշեց, որ կառավարող կուսակցության նման դիրքորոշումը բացատրվում է նրանով, որ երկիրն ունի Քոչարյանի գործունեության կարիքը քաղաքական դաշտում։ «Մեզ դեռևս հայտնի չէ, թե կոնկրետ ինչ պաշտոն է զբաղեցնելու Քոչարյանը։ Կարծում եմ՝ նա ինքը պետք է կողմոնորոշվի և հայտնի իր որոշման մասին»,-ասաց Սահակյանը։
Պատգամավորը նշեց նաև, որ Քոչարյանը մեծ դեր է խաղացել երկրի բարեկեցության ապահովման գործում՝ կառավարող Հայաստանի հանրապետական կուսակցության մշտական աջակցությամբ։
Ռոբերտ Քոչարյանի երկրորդ նախագահական ժամկետը լրանում է 2008թ.-ին։ Հանրապետության գործող Սահմանադրությունը նախագահական երրորդ անընդմեջ ժամկետ չի նախատեսում ։–0-