Հայաստանը երբեք չի համաձայնի, որպեսզի Ղարաբաղը մտնի Ադրբեջանի կազմի մեջ. Դաշնակցություն
Հայաստանը երբեք չի համաձայնի, որպեսզի Ղարաբաղը մտնի Ադրբեջանի կազմի մեջ, երկուշաբթի Երևանում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է «Հայ Դատի» կենտրոնական գրասենյակի և ՀՅԴ քաղաքական հարցերով տնօրեն Կիրո Մանոյանը։
«Հայաստանի ղեկավարությունը երբեք որևէ պայմանով չի համաձայնի Արցախը տալ Ադրբեջանին, առավել ևս՝ առանց ժողովրդի համաձայնության», - հայտարարել է նա։
Կ. Մանոյանը նաև նշել է, որ ոչ Լեռնային, ոչ Դաշնային Արցախը երբեք չեն եղել Ադրբեջանի կազմում, և «Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը չի կանխատեսում Արցախի ընդգրկումը նրա կազմում»։
«Չկան ոչ մի միջազգային փաստաթղթեր, որոնք կսահմանեին Ադրբեջանի սահմանները։ Ժամանակին Ազգերի Լիգան չարեց դա, քանի որ այն ժամանակ գոյություն ուներ տարածքային հակամարտություն։ Այսօր իրավիճակը չի փոխվել», - ասել է Կ.Մանոյանը։
Նրա խոսքերով, այսօր Ադրբեջանը նույնպես ընդունում է հակամարտության առկայությունը, ինչը թույլ է տալիս հարցը համարել բաց։
«Հետևաբար, մենք պատրաստ ենք ընդունել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, քանի որ դա որևէ կերպ կապված չէ Ադրբեջանի կազմում Արցախի ընդգրկման հետ», - ասել է Կ. Մանոյանը։
Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին։
1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը, Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։
Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։
1994 թ. մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո, հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ մեկ միլիոնը ստիպված եղավ լքել բնակավայրերը։
Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչև այժմ։
1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-

