Հայաստանի խորհրդարանի խոսնակը խստորեն դատապարտում է հայ պատգամավորի վրա մոսկովյան խաղատանը կատարված հարձակումը
ՀՀ ԱԺ խոսնակ Տիգրան Թորոսյանը խստորեն դատապարտում է հայ պատգամավորի վրա մոսկովյան «Մետրոպոլ» խաղատանը կատարված հարձակումը։
«Կարծում եմ, որ նման դեպքերը պետք է խստորեն դատապարտվեն, քանի որ յուրաքանչյուր մարդու վրա հարձակումն անընդունելի է, անկախ դրդապատճառներից»,-հայտնեց խոսնակը լրագրողներին երեքշաբթի։
Թորոսյանը նշեց, որ նախքան հանցագործության հնարավոր դրդապատճառները մեկնաբանելը պետք է սպասել հետաքննության ավարտին։
«Ինչ վերաբերում է հարձակման ժամանակ Արզաքանցյանի խաղատանը գտնվելուն, ապա տարբեր կարծիքներ կան հանցագործության իրականացման պահին նրա գտնվելու վայրի մասին։ Ես չեմ ողջունում պատգամավորների ներկայությունը խաղատներում»,-հավելեց խոսնակը։
Հայաստանի խորհրդարանի պատգամավոր, կոնյակի արտարդությամբ զբաղվող «Գրեյթ Վելլի» ընկերության սեփականատեր Տիգրան Արզաքանցյանը վիրավորվել էր չորեքշաբթի ժամը 4.00 սահմաններում՝ «Մետրոպոլ» հյուրանոցում տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով։ Նախնական տվյալներով, խաղատանը տեղի է ունեցել վեճ կովկասյան հանրապետությունների մի քանի քաղաքացիների միջև, որի ժամանակ նրանցից մեկը կրակ է բացել։
Վիրահատությունից հետո Արզաքանցյանը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, նրա վիճակը մնում է կայուն ծանր։ Փոխհրաձգության փաստով հարուցվել է քրեական գործ՝ ՌԴ Քրեական օրենսգրքի 30, 150 հոդվածներով (մահափորձի կազմակերպում)։ -0-