Երևան-Ամավիր ավտոճանապարհին տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով մեկ մարդ զոհվել է, հինգը վիրավոր են

24.09.2007, 14:26
Երևան-Ամավիր ավտոճանապարհին տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով մեկ մարդ զոհվել է, հինգը վիրավոր են

Երևան-Ամավիր ավտոճանապարհին տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով մեկ մարդ զոհվել է, ևս հինգը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։

Ինչպես երկուշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ փրկարար ծառայությունից, սեպտեմբերի 22-ին, ժամը 01:00-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 47-րդ կիլոմետրում «ՎԱԶ-21099» մակնիշի 01 ԼՕ 037 պետհամարանիշով ավտոմեքենան բախվել է «ՎԱԶ-2106» մակնիշի 64 ԼԼ 189 պետհամարանիշով ավտոմեքենային:

Պատահարի հետևանքով «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդ` 1980 թ. ծնված Էդուարդ Կնյազյանը հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել է, իսկ երեք ուղևորները և մյուս ավտոմեքենայի վարորդն ու ուղևորը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արմավիր քաղաքի հիվանդանոց: Բժիշկների կողմից տուժածների վիճակը գնահատվում է բավարար:-0-