Հայաստանում և Ադրբեջանում սպասվող ընտրությունները չեն սառեցնի ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը. ԵԱՀԿ ՄԽ համանախագահ
17.09.2007,
19:23
Հայաստանում և Ադրբեջանում սպասվող ընտրությունները չեն սառեցնի ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը. ԵԱՀԿ ՄԽ համանախագահ
Հայաստանում և Ադրբեջանում սպասվող նախագահական ընտրությունները չեն սառեցնի ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը, երկուշաբթի Երևանում լրագրողներին հայտնեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասյեն։
Նրա խոսքերով, նախընտրական շրջանում համանախագահների այցերը տարածաշրջան կշարունակվեն։
«Անշուշտ, բարձր մակարդակով հանդիպումներն այդքան հաճախակի չեն լինի, ինչպես առաջ, բայց դա չի նշանակում, որ երկու երկրների նախագահներն ի վիճակի չեն լինի հանդիպել համանախագահների հետ»,-ասաց Ֆասյեն։
Նախագահական ընտրությունները Հայաստանում և Ադրբեջանում տեղի կունենան 2008թ.-ին։—0—