Հայաստանում կրճատվել է արտասահմանցիների դեմ ուղղված հանցագործությունների թիվը

03.08.2007, 15:26
Հայաստանում կրճատվել է արտասահմանցիների դեմ ուղղված հանցագործությունների թիվը

ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանում 2007թ. առաջին կիսամյակում կրճատվել է արտասահմանցիների դեմ ուղղված հանցագործությունների թիվը: Այս մասին ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ Ոստիկանության պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հովհաննես Հունանյանը:

«2007թ. առաջին կիսամյակում օտարերկրացիների դեմ կատարվել է 44 հանցագործություն` 2006թ. առաջին կիսամյակի 64-ի դեմ», - ասաց Հունանյանը:

Նրա խոսքերով, մասնավորապես, հայ հանցագործներից տուժել են Իրանի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Վրաստանի, Սիրիայի քաղաքացիներ:

Բացի այդ, Հայաստանում 2007թ. առաջին կիսամյակում 56 օտարերկրացիներ կատարել են տարբեր հանցագործություններ:

Պաշտոնական վիճակագրական տվյալների համաձայն, 2007թ. հունվար-հունիս ամիսներին Հայաստանում հանցագործությունը նվազել է 9,3%-ով: --0—