ՌԴ ՆԳ նախարարությունը և ՀՀ Ոստիկանությունը համագործակցության համաձայնագիր կստորագրեն
26.07.2007,
15:43
ՌԴ ՆԳ նախարարությունը և ՀՀ Ոստիկանությունը համագործակցության համաձայնագիր կստորագրեն
ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. ՌԴ ՆԳ նախարար Ռաշիդ Նուրգալիևը և ՀՀ Ոստիկանության պետ Հայկ Հարությունյանը համագործակցության համաձայնագիր կստորագրեն։
Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով ՌԴ Ռոստովի շրջանի ՆԳՊՎ մամուլի ծառայությանը, Դոնի Ռոստովում հուլիսի 26-27-ը կանցկացվի ՌԴ ՆԳՆ և ՀՀ Ոստիկանության համատեղ կոլեգիայի նիստ։
«Կողմերը օպերատիվ-ծառայողական գործունեության փորձի փոխանակում կկատարեն և անդրազգային հանցագործության դեմ պայքարի համատեղ գործողությունների մեխանիզմներ կմշակեն», - ասվում է մամուլի հաղորդագրության մեջ։
Պատվիրակությունները ծաղկեպսակներ կդնեն «Ծառայողական պարտքը կատարելիս զոհված Դոնի իրավապահ զինվորների» հուշարձանին, կայցելեն Դոնի Ռոստովի ՆԳՎ «Անվտանգ քաղաք» կենտրոն և Հայ ժողովրդի պատմության թանգարան։ --0—