Ադրբեջանցի կեղծ բնապահպանը սպառնում է սպանել հայերին ու «խմել նրանց արյունը». Մարուքյանը հրավիրում է միջազգային հանրության ուշադրությունը (ՎԻԴԵՈ)

21.03.2023, 11:48
Ադրբեջանցի կեղծ բնապահպանը սպառնում է սպանել հայերին ու «խմել նրանց արյունը». ՎԻԴԵՈ
Ադրբեջանցի կեղծ բնապահպանը սպառնում է սպանել հայերին ու «խմել նրանց արյունը». Մարուքյանը հրավիրում է միջազգային հանրության ուշադրությունը (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 21 մարտի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը մեկնաբանել է տարածված տեսանյութը, որում ադրբեջանցի կեղծ բնապահպանը կոչ է անում սպանել հայերին:

Համացանցում տեսանյութ է տարածվել, որում Լաչինի միջանցքը փակ պահող կեղծ բնապահպաններից մեկը սպառնում է սպանել հայերին:

«Արյունարբու ռեժիմի և նրա խամաճիկների համար երբեք բավարար չէ Լեռնային Ղարաբաղի 120 հազարանոց բնակչությանը սովի մատնելը։ Հիմա նրանց պսևդոակտիվիստը սպառնում է սպանել բոլոր հայերին և բառացիորեն խմել նրանց արյունը։ Մենք իսկապե՞ս 21-րդ դարում ենք։ Շրջապատում ինչ-որ տեղ կա՞ քաղաքակիրթ աշխարհ», - գրել է Մարուքյանը Twitter-ի իր էջում:-0-