ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, ով «Դիմադրություն» շարժման առաջնորդներից է, հանդես է եկել կոչով։
«Սիրելի հայրենակիցներ, վաղը առավոտյան շատ կարևոր գործ ունենք անելու։ Դիմում եմ հանրային բոլոր գործիչներին, սոցիալական ցանցերի ակտիվ օգտատերերին, Արցախի ու Հայաստանի ճակատագրով մտահոգ յուրաքանչյուր հայի՝ կոչ արեք ձեր հետևորդներին վաղը առավոտյան 8-ին փողոց դուրս գալ և անհնազանդության ակցիաներ իրականացնել։ Սոցիալական ցանցերի ձեր էջերում գրեք մեր ակցիաների մասին, ձեր ընկերներրի ու հետևորդների օգնությամբ փոքր խմբեր կազմակերպեք և վաղը առավոտյան փակեք Երևանի բոլոր փողոցները։ Սա շատ կարևոր գործ է։ Հաղթանակը մոտ է։ Եվ թող Աստված օգնական լինի ամենքիս», – գրել է նա Facebook–յան իր էջում։
Այսօր առավոտից Երևանում, չնայած հորդառատ անձրևին և ջերմաստիճանի զգալի նվազմանը, միանգամից մի քանի ավտոշարասյուն երթեր է կազմակերպել, որոնց մասին նախօրեին հայտարարել էր ընդդիմությունը։
Մեքենաները, որոնց վրա ամրացված են Հայաստանի և Արցախի դրոշները,բարձր ազդանշանները միացրած շարժվում են Երևանի փողոցներով։ Երթևեկությունը դժվարացած է, որոշ շրջաններում ոստիկանները փակել են ցուցարարների ճանապարհը։ Կան բերման ենթարկվածներ։–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում