418.24
4.2
388.01
+17
Եղանակը Երևանում
Հայ

Սկզբունքային, կոշտ, կիսով չափ հայ. ինչ են խոսում ՌԴ ապագա վարչապետի մասին

17:12
16 Հունվարի 2020

ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Երեկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` Դաշնային ժողովին ուղղած ուղերձից հետո, Ռուսաստանի կառավարությունը` վարչապետ Դմիտրի Մեդվեդևի գլխավորությամբ, ամբողջ կազմով հրաժարական տվեց:

Այդ լուրը բուռն քննարկումների առիթ դարձավ, հատկապես, կառավարության ղեկավարի պաշտոնի թեկնածուների շուրջ: Սակայն նախագահը, երկրի հարկային ծառայության տնօրենի` Միխայիլ Միշուստինի հետ հանդիպման ժամանակ առաջարկեց նրան վարչապետի պաշտոնը:

Միշուստինը համաձայնվեց

ԶԼՄ-ները սկսեցին նորանոր տեղեկություններ հրապարակել ՌԴ վարչապետի թեկնածուի մասին:

Հատկապես նշվում է, որ Միշուստինը կիսով չափ հայ է, սակայն այդ փաստը հաստատող ոչ մի տեղեկություն չկա: Այս մասին գրել է business-gazeta.ru-ն:

Սկզբունքային և կոշտ տղամարդ

Բոլորին հետաքրքրում է, թե ինչպիսի ղեկավար է ՌԴ վարչապետի պաշտոնի թեկնածուն: Forbes-ի հետ զրույցում անանուն զրուցակիցը, ով Ռուսաստանի Դաշնային հարկային ծառայության շրջանակից է, նշել է, որ Միշուստինը վայելում էր Պուտինի համակրանքը:

«Սկզբունքային կոշտ տղամարդ, կոշտ, երբ անհրաժեշտություն կա: Իր սկզբունքների համար կարողանում էր պաշտպանել: Նա տեխնոկրատ է: Դրա ապացույցը հարկային ծառայությունն է, այն, թե ինչի ինքը վերածեց այդ գերատեսչությունը»,- մեջբերում է հրատարակությունը Միշուստինի մասին  նրա նախկին գործընկերոջ հիշողությունները:

Մեկ այլ նախկին պաշտոնյա էլ նշել է, որ ՌԴ վարչապետի թեկնածուն կարողանում է առաջ տանել սեփական գաղափարներն ու լուծել խնդիրները:

«10-15 տարի առաջ ձեռնարկատերերն ասում էին, որ հարկայինները զզվեցրել են իրենց: Իսկ հիմա նրանք խնդիրներ չունեն հարկային դաշտի հետ, չնայած հարկ չվճարել չեն կարող: Միշուստինն այնպես կառուցեց ծառայությունը, որ ոչ թե ինքն է գնում Արևմուտք սովորելու, այլ իր մոտ են գալիս: Հարկային ծառայություն  ֆանտաստիկ հաջողություն ունեցող նախագիծ է»,- նշել է նա:

Միաժամանակ, Forbes-ը մեջբերում է Պետդումայի ֆինանսական շուկայի գծով կոմիտեի նախագահ Անատոլի Ակսակովի կարծիքը Միշուստինի մասին, ում դիտարկմամբ, վարչապետի թեկնածուն շատ գործունյա է, պրոֆեսիոնալ, խոսքի մարդ։

«Նա ստեղծել է հարկային վարչարարության ժամանակակից համակարգ, հիմա այն լավագույններից մեկն է աշխարհում, այն ուսումնասիրում են տարբեր երկրների փորձագետները։ Նա կարող է կատակել, բայց շատ խիստ է ինչպես իր անձի, այնպես էլ ենթակաների նկատմամբ խնդիրների կատարման հարցում։ Այս մարդը կարող է թիմ կառուցել կառավարությունում», – նշել է Ակսակովը։ 

Թվային տնտեսության զարգացման հիմնադրամի խորհրդի նախագահ Գերման Կլիմենկոն իր հերթին նշում է, որ Միշուստինի գլխավորած հարկային գերատեսչությունը հիմա և′ տվյալների, և′ արհեստական բանականության շուկայի ամենահզոր դերակատարներից է։

Նոր կառավարության առաջնահերթությունները

«Միշուստինն ասել է, որ նա քննարկելու է, այդ թվում` խմբակցությունների հետ, նախարարների թեկնածուներին։ Միշուստինը նաև նշել է, որ կառավարության նոր կազմում կլինեն փոփոխություններ», – ՏԱՍՍ–ի հետ զրույցում ասել է Պետդումայում «Եդինայա Ռոսիայի» ղեկավար Սերգեյ Նևերովը Միշուստինի և խմբակցության միջև կայացած հանդիպումից հետո։

Նևերովը նաև տեղեկացրել է, որ Միշուստինն իր աշխատանքի առաջնահերթություններից է նշել ազգային նախագծերն ու թվային տնտեսությունը։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:03
10 Մայիսի 2024
Չպետք է սահմանափակվենք խաղաղության պայմանագրի ստորագրմամբ․ Միրզոյանը՝ Բայրամովի հետ հանդիպմանը
Միրզոյանը Բայրամովի հետ հանդիպումից առաջ ասել է, որ չպետք է սահմանափակվեն խաղաղության պայմանագրի ստորագրմամբ, կարող են ավելի հեռուն գնալ՝ ապաշրջափակել տարածաշրջանի բոլոր տրանսպորտային հաղորդակցությունները
12:45
10 Մայիսի 2024
«Պատիվ ունեմ» խմբակցությունը պատրաստ է միանալ Փաշինյանին անվստահության քվե հայտնելու գործընթացին
«Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցությունը պատրաստ է միանալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահության քվե հայտնելու գործընթացին
14:11
08 Մայիսի 2024
Պուտին–Փաշինյան բանակցություններն անհրաժեշտ են և սպասված․ Պեսկով
Պեսկովն անհրաժեշտ և սպասված է անվանել Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի բանակցությունները, որոնք կանցկացվեն այսօր՝ մայիսի 8–ին Մոսկվայում
15:34
06 Մայիսի 2024
Հայաստանն ու Հունգարիան ստորագրեցին 2024–2025թթ․–ի համագործակցության ծրագիր
Բուդապեշտում տեղի է ունեցել  Հայաստանի և Հունգարիայի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Պետեր Սիյարտոյի ընդլայնված կազմով հանդիպումը
14:04
06 Մայիսի 2024
ՀՀ ԱԺ–ն պատասխանել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակին Ալեն Սիմոնյանի հակառուսական հայտարարությունների վերաբերյալ
Ես իմ հայտարարությունների տերն եմ, ինչ ասել եմ, ճիշտ եմ ասել, տեղին եմ ասել, ոչ մի նոր բան չեմ ասել: Նույն բաները պատրաստ եմ այսօր ու մշտապես կրկնել. Ալեն Սիմոնյանը՝ իր հակառուսական հայտարարությունների մասին
11:54
06 Մայիսի 2024
Փաշինյանը չի մասնակցի Պուտինի երդմնակալության արարողությանը
ՀՀ վարչապետը չի մասնակցի ՌԴ նախագահի երդմնակալության արարողությանը
10:34
03 Մայիսի 2024
Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ
Կարևորվել է տարածքային ամբողջականության սկզբունքը Երևան–Բաքու հարաբերությունների կարգավորման հարցում
22:01
30 Ապրիլի 2024
Հայաստանը պատրաստ է ապաշրջափակել բոլոր տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքներն Ադրբեջանի և Թուրքիայի հետ․ Միրզոյան
Հայաստանը պատրաստ է ապաշրջափակել բոլոր տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքները, հիմնականում Ադրբեջանի, բայց նաև Թուրքիայի հետ, հայտարարել է Միրզոյանը
16:23
30 Ապրիլի 2024
Հունգարիան արգելափակում է ԵՄ Խաղաղության հիմնադրամից Հայաստանին աջակցության տրամադրումը
Հունգարիան պահանջում է, որ Ադրբեջանը ևս ներառվի ծրագրում
16:10
29 Ապրիլի 2024
Ղազախստանը հանդես չի գա որպես միջնորդ Միրզոյան–Բայրամով հանդիպման ժամանակ
Ղազախստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, որ Ղազախստանը հանդես չի գա որպես միջնորդ Միրզոյան–Բայրամով հանդիպման ժամանակ
13:41
29 Ապրիլի 2024
ԱԳՆ–ից հաստատում են․ Միրզոյանն ու Բայրամովը կհանդիպեն Ալմաթիում
Ղազախական կողմի առաջարկով նախնական պայմանավորվածություն կա Հայաստանի և Ադրբեջանի նախարարների հանդիպման մասին