ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը որոշեց անհապաղ ճանաչել ԴԺՀ և ԼԺՀ-ի ինքնիշխանությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Անհրաժեշտ եմ համարում ընդունել արդեն վաղուց հասունացած որոշումը՝ անհապաղ ճանաչել Դոնեցկի ժողովրդական հանրապետության և Լուգանսկի ժողովրդական հանրապետության անկախությունն ու ինքնիշխանությունը», - ասել է նա քաղաքացիներին ուղղված հեռուստաուղերձում:
Պուտինը խնդրել է ՌԴ Դաշնային ժողովին աջակցել այս որոշմանը, այնուհետև վավերացնել երկու հանրապետությունների հետ բարեկամության և փոխօգնության պայմանագրերը:
«Այս երկու փաստաթղթերը կպատրաստվեն և կստորագրվեն ամենամոտ ժամանակներում» - ընդգծել է Պուտինը:
ՌԴ նախագահը ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի ղեկավարներ Դենիս Պուշիլինի և Լեոնիդ Պասեչնիկի հետ ստորագրեց բարեկամության, համագործակցության և օգնության պայմանագիր:-0-