Փրկարարները հայտնաբերել են Արագած լեռը բարձրացած 20–ամյա երիտասարդին (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
07.03.2024,
10:27
Արագած լեռը բարձրացած 20–ամյա երիտասարդը հոսպիտալացվել է․ ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ

ԵՐԵՎԱՆ, 7 մարտի․/Նովոստի–Արմենիա/․Փրկարարները հայտնաբերել են 20–ամյա պատանուն, ով բարձրացել էր Արագած լեռն ու առատ ձյան պատճառով չէր կարողանում իջնել։

Հիշեցնենք, որ աարտի 6-ին, ժամը 08։44-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին բարձրացել է Արագած լեռը և առատ ձյան պատճառով չի կարողանում իջնել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Փրկարարները հայտնաբերել են Հ. Մ.-ին (ծնված 2004 թ.), ուղեկցել Արագած բնակավայր և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ քաղաքացին հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։
Դեպքի վայրում է գտնվել ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Եգոր Կարապետյանը։–0–