ԵՐԵՎԱՆ, 29 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մարտի 1-3-ն աշխատանքային այցով կմեկնի Անթալիա՝ մասնակցելու Անթալիայի դիվանագիտական ֆորումին, հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը։
«Այցի շրջանակում նախատեսվում են նաև երկկողմ հանդիպումներ», – հայտնել է Բադալյանը X–ի միկրոբլոգում (նախկին Twitter):
Միրզոյանը 2022 թվականի մարտին մասնակցել է Անթալիայի դիվանագիտական ֆորումին, որի շրջանակում հանդիպել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուի հետ։ ՀՀ ԱԳՆ ղեկավարն ավելի ուշ ասել է, որ քննարկվել է երկկողմ հարաբերությունների կարգավորման հետագա ընթացքը, կողմերը հաստատել են իրենց պատրաստակամությունն առաջ տանել այդ գործընթացը առանց նախապայմանների, որպեսզի այն ավարտվի երկու երկրների միջև հարաբերությունների հաստատմամբ և սահմանների բացմամբ։–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում