Հայաստանում հավատում են, որ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ձեռք բերումը հնարավոր է․ Միրզոյան

01.04.2024, 11:02
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ հավատում է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ձեռք բերմանը
Հայաստանում հավատում են, որ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ձեռք բերումը հնարավոր է․ Միրզոյան
ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ հավատում է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ձեռք բերմանը։

«Իհարկե, կան դժվարություններ, կան խնդիրներ, բայց մենք հավատում ենք, որ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ձեռք բերումը հնարավոր է։ Մեր կողմից գործադրում ենք կառուցողական ջանքեր՝ լուծումներ փնտրելու համար։ Խոսելով պայմանագրի ստորագրման մասին՝ անհրաժեշտ է համաձայնեցնել կարևոր պահեր։ Դրանց թվում են տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումը և սահմանների սահմանագծումը՝ 1991թ․–ի Ալմա–Աթայի հռչակագրի հիման վրա», – ասել է Միրզոյանը «Todo Noticias» արգենտինական հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Նախարարն անդրադարձել է Հայաստանի և Արգենտինայի միջև համագործակցության ընդլայնման հեռանկարներին, պաշտոնական այցի ընթացքում այս ուղղությամբ իրականացված քննարկումներին, ինչպես նաև Հարավային Կովկասում անվտանգության հետ կապված իրավիճակին։

Այս համատեքստում նա անդրադարձել է ԼՂ–ում Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտմանը, Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք ներխուժումներին, գոյություն ունեցող մարտահրավերներին և դրանց լուծմանն ուղղված Հայաստանի ջանքերին։–0–