Փաշինյանը Մակրոնի հետ քննարկել է ՀՀ–Ադրբեջան հարաբերություններն ու ԵՄ–ի հետ փոխգործակցությունը (ՎԻԴԵՈ)

21.03.2024, 20:15
Փաշինյանը Բրյուսելում հանդիպել է Մակրոնի հետ․ ՎԻԴԵՈ
Փաշինյանը Մակրոնի հետ քննարկել է ՀՀ–Ադրբեջան հարաբերություններն ու ԵՄ–ի հետ փոխգործակցությունը (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 21 մարտի․/Նովոստի–Արմենիա/․ Միջուկային էներգիայի գագաթնաժողովի շրջանակում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, հաղորդում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։

Կարևորվել է Հայաստանի և Ֆրանսիայի միջև բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը և ընդգծվել բազմաոլորտ համագործակցության հետագա ամրապնդման վճռականությունը։

Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերին, Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին:

Մտքեր են փոխանակվել Հայաստան-Եվրոպական միություն փոխգործակցության հետագա զարգացման ու ընդլայնման շուրջ:–0–