Գյումրիի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ փրկարարները պատուհանից տարհանել են երեք ամսական երեխայի

09.03.2024, 10:56
Փրկարարները պատուհանից տարհանել են երեք ամսական երեխայի
Գյումրիի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ փրկարարները պատուհանից տարհանել են երեք ամսական երեխայի
ԵՐԵՎԱՆ, 9 մարտի․/Նովոստի–Արմենիա/․ Մարտի 8-ին, ժամը 14:59-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Խրիմյան Հայրիկի փողոցի թիվ 10 շենքի 1-ին հարկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել, հաղորդում է ՀՀ Փրկարար ծառայությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:18-ին, մարվել՝ 15:25-ին: Այրվել է բնակարանի խոհանոցը (6 քմ)՝ գույքով։

Փրկարարներն օպերատիվորեն կանխել են հրդեհի հետագա տարածումը և անվտանգության նկատառումներից ելնելով՝ 2-րդ հարկի բնակարաններից մեկի պատուհանից տարհանել երեք ամսական երեխայի։–0–