Փաշինյան. Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ հանդիպման պայմանավորվածություն այս պահին չկա

07.11.2021, 20:27
Փաշինյանը հայտարարել է, որ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ հանդիպման պայմանավորվածություն այս պահին չկա
Փաշինյան. Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ հանդիպման պայմանավորվածություն այս պահին չկա

ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ նոյեմբերի 9-ին ՌԴ և Ադրբեջանի նախագահների հետ հանդիպման պայմանավորվածություն այս պահին չկա։ 

Загружается новость ... "Лево"

Այսօր ավելի վաղ Կրեմլում հաստատել են հաջորդ շաբաթ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների եռակողմ հանդիպման անցկացման պլանները։ «Այո, իսկապես, նման հանդիպում նախապատրաստվում է, և այն նախապատրաստվում է տեսակոնֆերանսի ձևաչափում», – ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ 

Ավելի վաղ ՌԻԱ Նովոստին, հղում անելով իր աղբյուրին, հայտնել էր, որ նոյեմբերի առաջին տասնօրյակում Մոսկվայում տեղի կունենա ՌԴ նախագահի հանդիպումը Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների հետ։ Գործակալության տվյալներով, «նախատեսվում է ընդունել հայտարարություն տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման մասին, պատրաստվում է փաստաթուղթ Հայաստանի և Ադրբեջանի սահմանների դելիմիտացիայի և դեմարկացիայի մասին»։ ՀՀ ԱԳՆ–ն հերքել է այդ տեղեկատվությունը։–0–