Պուտին–Ալիև–Փաշինյան հանդիպումը նախատեսվում է հաջորդ շաբաթ. Պեսկովը ներկայացրել է ձևաչափը
ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Կրեմլում հաստատել են հաջորդ շաբաթ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների եռակողմ հանդիպման անցկացման պլանները։
«Այո, իսկապես, նման հանդիպում նախապատրաստվում է, և այն նախապատրաստվում է տեսակոնֆերանսի ձևաչափում», – «Ինտերֆաքսին» ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ինտերֆաքսի» աղբյուրների տվյալներով, տեսակոնֆերանսի ռեժիմով միջոցառումները նախատեսվում են հաջորդ շաբաթվա սկիզբ։
Ավելի վաղ ՌԻԱ Նովոստին, հղում անելով իր աղբյուրին, հայտնել էր, որ նոյեմբերի առաջին տասնօրյակում Մոսկվայում տեղի կունենա ՌԴ նախագահի հանդիպումը Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների հետ։ Գործակալության տվյալներով, «նախատեսվում է ընդունել հայտարարություն տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման մասին, պատրաստվում է փաստաթուղթ Հայաստանի և Ադրբեջանի սահմանների դելիմիտացիայի և դեմարկացիայի մասին»։ ՀՀ ԱԳՆ–ն հերքել է այդ տեղեկատվությունը։–0–