Դատարանը բավարարեց Միքայել Մինասյանին կալանավորելու միջնորդությունը
22.09.2020,
17:22
Դատարանը բավարարեց Միքայել Մինասյանին կալանավորելու միջնորդությունը

ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի փեսա, Վատիկանում ՀՀ նախկին արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մինասյանին կալանավորելու ՊԵԿ–ի միջնորդությունը։
Այս տեղեկատվությունը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հաստատեցին ՀՀ գլխավոր դատախազությունից։ Գերատեսչությունից այլ մանրամասներ չհայտնեցին։
2020թ.–ին հարուցվել էին քրեական գործեր Միքայել Արայի Մինասյանի կողմից առերևույթ կատարված հանրորեն վտանգավոր արարքների դեպքերի առթիվ: Բազմադրվագ քրեական գործի դրվագներից մեկով՝ բավարար ապացույցների համակցությամբ որոշում է կայացվել Միքայել Արայի Մինասյանին ՀՀ քրեական օրենսգրքի 310.1-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի հարստանալը), 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով (հայտարարագրման ենթակա առանձնապես խոշոր չափերի տվյալները թաքցնելը) և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերի հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը) որպես մեղադրյալ ներգրավելու մասին:
2020թ.–ի մարտի 23–ին որոշում է կայացվել Մ.Մինասյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին և նույն օրը միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ մեղադրյալ Մ.Մինասյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին, որը դատարանը բավարարել է։
Մեղադրյալ Մ.Մինասյանի պաշտպանների կողմից ՀՀ վերաքննիչ դատարան է բողոքարկվել մեղադրյալ Մ.Մինասյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը, որը վերաքննիչ դատարանի կողմից վերադարձվել է ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության։
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում քննվող լայնածավալ քրեական գործի շրջանակում իրականացվող նախաքննության ընթացքում շարունակվում են բացահայտվել Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Արայի Մինասյանի կողմից առերևույթ կատարված հանցավոր արարքները:
Նշենք, որ Մինասյանն իրեն առաջադրված մեղադրանքները չի ճանաչում։
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:–0–

Загружается новость ... "Лево"