ԱՄՆ–ն հանձնառու է աշխատել Հայաստանի հետ հասարակական անվտանգության ապահովման հարցերում․ դեսպանություն

30.08.2024, 15:49
Միացյալ Նահանգները հանձնառու է աշխատել Հայաստանի հետ՝ իրավապահ կառույցների ամրապնդման և հասարակական անվտանգության ապահովման հարցերում, նշվում է ԱՄՆ դեսպանության հայտարարության մեջ
ԱՄՆ–ն հանձնառու է աշխատել Հայաստանի հետ հասարակական անվտանգության ապահովման հարցերում․ դեսպանություն

ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի․/Նովոստի–Արմենիա/․ Միացյալ Նահանգները հանձնառու է աշխատել Հայաստանի հետ՝ իրավապահ կառույցների ամրապնդման և հասարակական անվտանգության ապահովման հարցերում, նշվում է ՀՀ–ում ԱՄՆ դեսպանության հայտարարության մեջ։

«Սևանա լճի տարածքում դեսպան Քվինը հետևել է Ջրային պարեկների վերապատրաստման դասընթացին, որն ապահովվում է Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի և Արդարադատության դեպարտամենտի ԻՍԻԹԱՓ ծրագրի կողմից», – նշվում է հաղորդագրության մեջ։