ՊԲ զինծառայող է զոհվել հակառակորդի գնդակից

14.08.2017, 16:20
Զինծառայող է զոհվել երկուշաբթի առավոտյան Արցախում։
ՊԲ զինծառայող է զոհվել հակառակորդի գնդակից
ԵՐԵՎԱՆ. 14 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Զինծառայող է զոհվել երկուշաբթի առավոտյան Արցախում։

Ինչպես հայտնում է Արցախի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը, օգոստոսի 14-ին ժամը 11:00-ի սահմաններում ՊԲ-ի հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Արման Սամվելի Մովսիսյանը:
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

«Արցախի հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին»,– ասվում է հաղորդման մեջ։ -0-