ԼՂՀ ԱԳ նախարարի տեղակալն ու ԿԽՄԿ–ի ներկայացուցիչներն անհայտ կորածների ճակատագրի բացահայտմանն առնչվող հարցեր են քննարկել
29.07.2015,
13:47
Հուլիսի 28-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմինե Ալեքսանյանն ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) առաքելության Ստեփանակերտի գրասենյակի ղեկավար Թոմաս Հալյեին և ԿԽՄԿ տարածաշրջանային փորձագետներ Մարիա Միկելիդեին ու Զուրաբ Բուրդուլիին։

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Հուլիսի 28-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմինե Ալեքսանյանն ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) առաքելության Ստեփանակերտի գրասենյակի ղեկավար Թոմաս Հալյեին և ԿԽՄԿ տարածաշրջանային փորձագետներ Մարիա Միկելիդեին ու Զուրաբ Բուրդուլիին։
Ինչպես հայտնում է ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը, հանդիպման ընթացքում քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք խնդիրներ։ Անդրադարձ է կատարվել նաև անհայտ կորածների ճակատագրի բացահայտմանն առնչվող հարցերին։
Ընդգծվել է, որ խնդիրը կրում է բացառապես հումանիտար բնույթ, և անհրաժեշտ է բացառել այն քաղաքական շահարկումների առարկա դարձնելու ցանկացած փորձ։-0-