ԼՂՀ նախագահը բանակաշինության հարցեր է քննարկել ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հետ
21.04.2011,
13:49
ԼՂՀ նախագահը բանակաշինության հարցեր է քննարկել ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հետ
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նախօրեին ընդունել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովին, հաղորդում է ԼՂՀ նախագահի պաշտոնական կայքը:
«Հանդիպմանը, քննարկվել են բանակաշինությանը և այդ ոլորտում երկու հայկական պետությունների համագործակցությանը վերաբերող հարցեր»,-մ ասվում է հաղորդագրությունում:
Հանդիպմանը ներկա էր Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը: -0-

