Ղարաբաղի նախագահը ներում է շնորհել 20 բանտարկյալի
08.12.2010,
19:56
Ղարաբաղի նախագահը ներում է շնորհել 20 բանտարկյալի
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հրամանագիր է ստորագրել ներման խնդրագրերի քննարկման արդյունքների մասին, հաղորդում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:
Համաձայն Նախագահի հրամանագրի՝ ներում է շնորհվել 20 դատապարտյալի: Մասամբ ներում է շնորհվել 22 հոգու:
Մերժվել է ներում շնորհել 103 դատապարտյալի՝ հաշվի առնելով նախկին դատվածությունները, ազատազրկման վայրից բացասական բնութագրությունը, կատարված հանցագործության բնույթը եւ հասարակական վտանգավորության աստիճանը: -0-