ԵԱՀԿ-ն օգոստոսի 3-ին ԼՂՀ և Ադրբեջանի Զինված ուժերի շփման գծում դիտարկում կանցկացնի

28.07.2010, 13:36
ԵԱՀԿ-ն օգոստոսի 3-ին ԼՂՀ և Ադրբեջանի Զինված ուժերի շփման գծում դիտարկում կանցկացնի
ԵԱՀԿ-ն օգոստոսի 3-ին ԼՂՀ և Ադրբեջանի Զինված ուժերի շփման գծում դիտարկում կանցկացնի

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ օգոստոսի 3-ին ԵԱՀԿ առաքելությունը հերթական դիտարկում է անցկացնելու Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի` ԼՂՀ Մարտակերտի շրջանի Թալիշ բնակավայրից դեպի արևելք, հաղորդում է ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումը կիրականացնեն ԵԱՀԿ գրասենյակի համակարգող փոխգնդապետ Իմրե Պալատինուսը (Հունգարիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի (ԳՆԱՆ) դաշտային օգնական Քրիստո Քրիստովը (Բուլղարիա):

Հակառակ կողմից դիտարկումը կիրականացնեն ԵԱՀԿ ԳՆԱՆ դաշտային օգնականներ փոխգնդապետ Անտալ Հերդիչը (Հունգարիա) և Վիլյամ Պրայորը (Մեծ Բրիտանիա):

Դիտարկման առաքելությանը ղարաբաղյան կողմից կուղեկցեն ԼՂՀ արտաքին գործերի նախարարության և ԼՂՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչները: -0-