ԼՂՀ խորհրդարանի իններորդ նստաշրջանի հերթական լիագումար նիստը տեղի կունենա նոյեմբերի 25-ին

24.11.2009, 14:23
ԼՂՀ խորհրդարանի իններորդ նստաշրջանի հերթական լիագումար նիստը տեղի կունենա նոյեմբերի 25-ին

2009թ.-ի նոյեմբերի 25-ին նախատեսված ԼՂՀ ԱԺ իններորդ նստաշրջանի հերթական լիագումար նիստի նախապատրաստման հարցը քննարկվել է ԼՂՀ ԱԺ խոսնակ Աշոտ Ղուլյանի մոտ երեքշաբթի տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ:

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ԼՂՀ ԱԺ մամուլի ծառայությունից, խորհրդակցության ժամանակ քննարկվել են գոյություն ունեցող օրինագծերի թեմատիկան և դրանց պատրաստվածության մակարդակը:

Կարծիքների փոխանակման արդյունքում ճշտվել է լիագումար նիստի ժամանակ հաստատման ենթակա օրինագծերի ցանկը:

Քննարկմանը մասնակցել են խորհրդարանի մշտական հանձնաժողովների նախագահներն ու աշխատակազմի ծառայությունների պատասխանատու աշխատակիցները:-0-