ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կատեգորիկ հերքում է Պաշտպանության բանակի զինվորների մահվան տեղեկատվությունն Ադրբեջանի հետ սահմանին

10.09.2009, 13:47
ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կատեգորիկ հերքում է Պաշտպանության բանակի զինվորների մահվան տեղեկատվությունն Ադրբեջանի հետ սահմանին
ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կատեգորիկ հերքում է Պաշտպանության բանակի զինվորների մահվան տեղեկատվությունն Ադրբեջանի հետ սահմանին

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը կատեգորիկ հերքեց ադրբեջանակաան ԶԼՄ-ների կողմից տւարածած տեղեկատվությունը Ղարաբաղի Պաշտպանության բանակի զինծառայողների զոհվելու վերաբերյալ ադրբեջանաղարաբաղյան շփման գծում։

Ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ հինգշաբթի առավոտյան Աղդամի ուղղությամբ տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով իբր զոհվել են Ղարաբաղի պաշտպանության բանակի հինգ և վիրավորվել երեք զինծառայողներ։

«Դա ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից տարածած հերթական ապատեղեկատվությունն է, որը բացարձակապես չի համապատասխանում իրականությանը։ Ղարաբաղյան ուժերը վստահորեն վերահսկում են իրավիճակը  ոչ միայն Աղդամի ուղղությամբ, այլև շփման գծի ողջ երկայնքով»,- ասաս Հասրաթյանը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցում։

«Ինչ վերաբերում է հինգ զոհվածների և երեք վիրավորների վերաբերյալ տեղեկատվությանը, ապա դա ադրբեջանական աղբյուրների երևակայության հերթական արդյունքն է»,- հավելեց նա։

Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից  դուրս գալու մասին։

1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։

Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։

 

1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի  հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ  մեկ միլիոնը ստիպված եղավ լքել  բնակավայրերը։

Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։

1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-