2009 թվականի հունվար-հունիսին Ղարաբաղում թողարկվել է 14089,4 մլն դրամի արտադրանք. վիճակագրություն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. 2009 թվականի հունվար-հունիսին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում թողարկվել է 14089,4 մլն դրամի արտադրանք։ Արդյունաբերական արտադրանքի ֆիզիկական ծավալի ինդեքսը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 123,6 տոկոս։
Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ԼՂՀ ազգային վիճակագրական ծառայությունից, արտադրված արդյունաբերական արտադրանքի կառուցվածքն ըստ տնտեսական գործունեության հիմնական տեսակների հետևյալն է՝ հանքագործական արդյունաբերություն՝ 35,7 տոկոս, մշակող արդյունաբերություն՝ 37,1 տոկոս, էլեկտրաէներգիայի, գազի և ջրի արտադրություն և բաշխում՝ 27,2 տոկոս։
Հաշվետու ժամանակահատվածում սպառողական ապրանքների արտադրության ծավալը կազմել է 2304,5 մլն դրամ՝ կազմելով 11,2 տոկոսի աճ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։
2009 թվականի հունվար-հունիսին գործող փաստացի գներով, պատրաստի արտադրանքի իրացումը կազմել է 15115,8 մլն դրամ, իրացման մակարդակը՝ 107,3 տոկոս։
Արդյունաբերաարտադրական անձնակազմի միջին ցուցակային թվաքանակը տվյալ ժամանակահատվածում կազմել է 5 հազար 50 մարդ, աշխատանքի արտադրողականությունը՝ 2790 հազար դրամ։
2009 թվականի հունվար-հունիսին հանրապետությունում իրացվել է 1555,2 տոննա միս և թռչնամիս, արտադրվել 15978,1 տոննա կաթ և 10590,8 հատ հավկիթ։ Նշված ժամանակահատվածում Լեռնային Ղարաբաղում իրականացվել է 14121,5 մլն դրամի շինարարություն՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 8322,2 մլն դրամի դիմաց։ ($1-375.39)։ -0-