Ադրբեջանը կրկին խախտել է հրադադարի ռեժիմը

26.02.2009, 18:00
Ադրբեջանը կրկին խախտել է հրադադարի ռեժիմը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Համաձայն ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության, փետրվարի 25-ի լույս  26-ի գիշերը  և այսօրվա ընթացքում  ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու  մի շարք  հատվածներում  արձանագրվել են  հրադադարի ռեժիմի խախտման դեպքեր:

Հակառակորդը փոքր տրամաչափի հրաձգային զենքերից և դիպուկահար հրացաններից գնդակոծել է Հորադիզ,  Մեհդիլի, Կարախանբեյլի, Յուսուֆջանլու, Սեյսուլան, Կարմիրավան և Թալիշ  ուղղություններում  տեղակայված ղարաբաղյան դիրքապահների հենակետերը:

Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումների ձեռնարկած պատասխան գործողություններից հետո հակառակորդը լռել է:

Ադրբեջանական զինուժի մեղքով  հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում ղարաբաղյան կողմը  կորուստներ չի ունեցել:-0-