Ղարաբաղի նախագահը պարգևատրել է հանրապետության էներգետիկ ոլորտի մի շարք աշխատակիցների

23.12.2008, 12:48
Ղարաբաղի նախագահը պարգևատրել է հանրապետության էներգետիկ ոլորտի մի շարք աշխատակիցների

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը նախօրեին հրամանագիր է ստորագրել էներգետիկ ոլորտի մի շարք աշխատակիցների պարգևատրելու մասին, հաղորդում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։

«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության էներգետիկ համակարգի վերականգնման ու կայացման գործում ունեցած մեծ ավանդի համար և մասնագիտական տոնի կապակցությամբ «Երախտագիտություն» մեդալով պարգևատրվել են «Արցախէներգո» ՓԲԸ-ի Հադրութի մասնաճյուղի  գլխավոր ճարտարագետ Շուրա Առուստամյանը, «Արցախէներգո» ՓԲԸ-ի Ստեփանակերտի մասնաճյուղի գլխավոր ճարտարագետ Սերգեյ Խառատյանը, «Արցախէներգո» ՓԲԸ-ի գլխավոր ճարտարագետ Առնոլդ Հակոբյանը, «Արցախէներգո» ՓԲԸ-ի Ստեփանակերտի մասնաճյուղի բաշխիչ էլեկտրացանցերի շահագործման 5-րդ  կարգի էլեկտրամոնտյոր Անուշավան Մելքումյանը և «Արցախէներգո» ՓԲԸ-ի Ստեփանակերտի մասնաճյուղի ավագ վարպետ Վաղարշակ Սարգսյանը», - ասվում է տեղեկատվության մեջ։-0-