Ղարաբաղում գրանցվել են աֆրիկյան ժանտախտից խոզերի անկման նոր դեպքեր. ԼՂՀ փոխվարչապետ

Աֆրիկյան ժանտախտից խոզերի անկման նոր դեպքեր են գրանցվել Լեռնային Ղարաբաղի Հադրութի շրջանում, Ստեփանակերտում հայտարարել է ԼՂՀ փոխվարչապետ, գյուղատնտեսության նախարար Արմո Ծատուրյանը։
ԼՂՀ գյուղատնտեսության նախարարի խոսքերով, պետությունը տրամադրել է 47 մլն դրամի փոխհատուցում խոզերի այն տերերին, ում կենդանիները տարեսկզբին վարակվել են աֆրիկյան ժանտախտով և ոչնչացվել են։
«Ընդհանուր առմամբ, աֆրիկյան ժանտախտի համաճարակից արձանագրվել է 8500 գլուխ խոզի անկում, ինչը կազմում է ընդհանուր գլխաքանակի գրեթե մեկ քառորդը», - տեղեկացրել է Ծատուրյանը։
Ղարաբաղի փոխվարչապետը հայտարարել է նաև, որ խոզերի գլխաքանակի վերականգնման ուղղությամբ համապատասխան միջոցառումների իրականացում չի նախատեսվում մինչև կառավարությունը չհամոզվի, որ աֆրիկյան ժանտախտի օջախներ արդեն չկան։-0-