Ղարաբաղում հաստատվել է պետական պարգևների շնորհման հարցերի հանձնաժողովի նոր կազմը

03.04.2008, 17:57
Ղարաբաղում հաստատվել է պետական պարգևների շնորհման հարցերի հանձնաժողովի նոր կազմը

Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի 2008 թ. ապրիլի 3-ին ստորագրած հրամանագրով հաստատել է ԼՂՀ Նախագահին առընթեր պետական պարգևների շնորհման հարցերի հանձնաժողովի նոր կազմը։

Ինչպես հինգշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ԼՂՀ ղեկավարի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանձնաժողովը գլխավորում է Ժաննա Գալստյանը՝ ԼՂՀ Ազգային ժողովի պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական

հանձնաժողովի նախագահը, հանձնաժողովի պատասխանատու քարտուղար է նշանակվել Մարգարիտա Գասպարյանը՝ ԼՂՀ Նախագահի աշխատակազմի քարտուղարության պարգևների և կոչումների բաժնի վարիչը։

Հանձնաժողովի կազմում են ընդգրկվել նաև ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նորեկ Գասպարյանը, ԼՂՀ կրթության և գիտության նախարար Վլադիկ Խաչատրյանը, ԼՂՀ Նախագահի խորհրդական Վիտալի Բալասանյանը, ԼՂՀ պաշտպանության բանակի  անձնակազմի հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Գարիկ Ժամհարյանը, ԼՂՀ կառավարությանն առընթեր ոստիկանության պետի պաշտոնակատար Ռոբերտ Շաֆերյանը, ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավոր, Արցախի ազատամարտիկների միության Ստեփանակերտի տարածքային միավորման նախագահ Անդրանիկ Սարգսյանը և   ԼՂՀ կառավարությանն առընթեր Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Վիկտոր Քոչարյանը։-0-