Ղարաբաղի նախագահի հետ խորհրդակցության ժամանակ քննարկվել են կրթական համակարգում բարեփոխումների ընթացքին վերաբերող հարցեր

11.02.2008, 12:48
Ղարաբաղի նախագահի հետ խորհրդակցության ժամանակ քննարկվել են կրթական համակարգում բարեփոխումների ընթացքին վերաբերող հարցեր

/Նովոստի-Արմենիա/. Հանրապետությունում կրթական համակարգի բարեփոխումների ընթացքին է վերաբերել Ստեփանակերտում Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի մոտ տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցությունը։

Ինչպես «Նովոստի Արմենիա» գործակալությանը հայտնեցին ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, խորհրդակցության ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել բուհերի լիցենզավորման, պետական պատվերի տրամադրման և արհեստագործական կրթությանը վերաբերող հարցերին:

Խորհրդակցությանը մասնակցել են  ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը և պաշտոնատար այլ անձինք: -0-