Լեռնային Ղարաբաղի վարչապետը նոր նախարարներին ներկայացրել է նախարարությունների աշխատակիցներին

27.09.2007, 11:47
Լեռնային Ղարաբաղի վարչապետը նոր նախարարներին ներկայացրել է նախարարությունների աշխատակիցներին

ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը գյուղատնտեսոււթյան, կրթության և գիտության, մշակույթի և երիտասարդության հարցերի, արդարադատության, տնտեսական զարգացման, առողջապահության, սոցիալական ապահովության և քաղաքաշինության նախարարությունների աշխատակիցներին  ներկայացրել է  նորանշանակ նախարարներին։

Ինչպես «Նովոստի-Արմենիային» հայտնեցին ԼՂՀ կառավարության մամուլի ծառայությունից՝ վարչապետը նշել է, որ նախարարների փոփոխությունները պայմանավորված չեն նախկինների անձով ու  աշխատանքով։

«Ընտրվել է նոր նախագահ, որին Սահմանադրությունը իրավունք է վերապահում ձեւավորելու կառավարության նոր կառուցվածք եւ կազմ, ըստ այդմ՝ կատարվում են այնպիսի փոփոխություններ, որոնք համահունչ են նախագահի որդեգրած  կադրային քաղաքականությանը եւ նախընտրական ծրագրի ոգուն»,-ասված է հաղորդագրությունում։

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի՝ սեպտեմբերի 25-ի հրամանագրով  հաստատված կառավարության կազմում ընդգրկվել են յոթ նոր անդամներ, ձևավորվել է նաև հանրապետության գործադիր մարմնի կառուցվածքը։--0--