ԼՂՀ նախագահի նախկին թեկնածուն շնորհավորել է Բակո Սահակյանին

23.07.2007, 19:17
ԼՂՀ նախագահի նախկին թեկնածուն շնորհավորել է Բակո Սահակյանին

ԼՂՀ նախագահի նախկին թեկնածու, ԼՂՀ ԱԳՆ փոխնախարար Մասիս Մայիլյանը շնորհավորել է Բակո Սահակյանին հանրապետության նախագահ ընտրվելու կապակցությամբ։

«Նովոստի-Արմենիա» գործակալության Ստեփանակերտի թղթակցի հաղորդմամբ, Մայիլյանը նորանշանակ նախագահին հաջողություն է ցանկացել այդ բարձր և պատասխանատու պաշտոնում։

ԼՂՀ նախագահական ընտրությունները տեղի ունեցան հուլիսի 19-ին։ Անցած շաբաթ կայացած ԼՂՀ ԿԸՀ նիստում հանձնաժողովի անդամները ամփոփեցին ընտրությունների վերջնական արդյունքները և ստորագրեցին Բակո Սահակյանի ԼՂՀ նախագահ դառնալու որոշումը։

Երկրի ԿԸՀ-ի տվյալներով նրա օգտին են քվեարկել 59 հազ. 326 քաղաքացիներ, կամ ընտրողների ընդհանուր թվի (92 հազ. 114 մարդ) 85,12% -ը։  –0—