Արցախյան ուժերն ադրբեջանական ուղղաթիռ են խոցել, հակառակորդը կորուստներ է կրում. ԼՂՀ ՊՆ

02.04.2016, 10:18
Ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում ադրբեջանական զինուժը շարունակում է իրականացնել լայնամասշտաբ նախահարձակգործողություններ:
Արցախյան ուժերն ադրբեջանական ուղղաթիռ են խոցել, հակառակորդը կորուստներ է կրում. ԼՂՀ ՊՆ
ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում ադրբեջանական զինուժը շարունակում է իրականացնել լայնամասշտաբ նախահարձակգործողություններ, հայտնում է ԼՂՀ Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Այս պահի դրությամբ ՊԲ առաջապահ ստորաբաժանումները պաշտպանական հաջող մարտեր ենիրականացնում առաջնային գծի բոլոր ուղղություններով՝հակառակորդին պատճառելով կենդանի ուժի ևզինտեխնիկայի զգալի կորուստներ:

ՊԲ օպերատիվտվյալների համաձայն, բացի ադրբեջանական զինուժին հասցրած այլ կորուստներից, ՊԲ հակաօդայինները հակամարտ զորքերի շփման գոտու հյուսիսային հատվածում խոցել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամականմեկ ուղղաթիռ: -0-