Արցախում զոհված հերոս-սպայի ընտանիքում աղջիկ է ծնվել
06.05.2016,
12:43
Ղարաբաղի Թալիշ գյուղում զոհված լեյտենանտ Հրաչ Գալստյանի ընտանիքում աղջիկ է ծնվել:

ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի./Նովոստի-Արմենիա/. Ղարաբաղի Թալիշ գյուղում զոհված լեյտենանտ Հրաչ Գալստյանի ընտանիքում աղջիկ է ծնվել, հաղորդում է yerkir.am–ը:
Ինչպես հաղորդում է կայքը, սպայի այրին` Անուշ Օհանյանը, Շիրակի մարզի Ախուրյան գյուղի Մոր և մանկան հիվանդանոցում այսօր լուսադեմին աղջիկ է ունեցել: Նորածնին անվանել են Անահիտ` տատիկի պատվին, ինչպես և ցանկանում էր երեխայի հայրը:
Քսանհինգամյա Հրաչ Գալստյանը զոհվել է ապրիլի 3-ին` ադրբեջանական ագրեսիային հակահարված տալու ժամանակ:
Ապրիլի 2–ից 5–ն ադրբեջանական ԶՈՒ–ն ղարաբաղա–ադրբեջանական շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով ձեռնարկել է բացահայտ հարձակողական գործողություններ` հրետանիով, զրահապատ տրանսպորտային միջոցներով և ավիացիայով: ԼՂՀ պաշտպանության բանակը հաջողությամբ ճնշել է հակառակորդի գործողությունները` հասցնելով մեծ վնասներ։–0–